Ազգերի լիգայի A լիգայի երկրորդ խմբի երկրորդ տուրի խաղում Շվեյցարիայի հավաքականին խփած 2 գոլի շնորհիվ Պորտուգալիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բարելավեց իր ռեկորդը ազգային թիմում խփած գոլերի քանակով։

Պորտուգալիան հաղթեց 4։0 հաշվով, իսկ Ռոնալդուն հավաքականում խփած գոլերի քանակը հասցրեց 117-ի։


Երկրորդ տեղում է Իրանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալի Դաեին՝ 109 գոլ։