Երկար տարիներ հարձակվող Լիոնել Մեսսին գլխավորում էր Արգենտինայի հավաքականի ամենաթանկարժեք խաղացողների ցուցակը՝ Transfermarkt-ի տվյալների հիման վրա։

Այժմ այս տեղը զբաղեցնում է նրա թիմակից և «Ինտերի» խաղացող Լաուտարո Մարտինեսը։

ArmSport.am-ի փոխանցմամբ՝ պորտալի տվյալներով՝ նրա ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 75 մլն եվրո։ Մեսսիի տրանսֆերային արժեքը վերջին շաբաթների ընթացքում նվազել է մինչև 50 միլիոն եվրո:

Սա զարմանալի չէ՝ հաշվի առնելով Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստի տարիքը (35 տարեկան), ինչպես նաև ՊՍԺ-ում ոչ ամենահաջող մրցաշրջանը։