Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հուլիսի 8-ին հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի հետ չի մեկնի Թաիլանդ, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Մանչեսթերյան ակումբը թույլ է տվել ֆուտբոլիստին մարզվել Պորտուգալիայում։

«Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 12-ին Բանգկոկում ընկերական հանդիպում կանցկացնի Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» հետ։


Այնուհետեւ «Մանչեսթեր Յունայթեդը» կմեկնի Ավստրալիա, որտեղ ընկերական հանդիպումներ կանցկացնի «Մելբուրնի» (հուլիսի 15) եւ Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» (հուլիսի 19) հետ։