Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի կարողանա մասնակցել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» դեմ ընկերական հանդիպմանը ԱՄՆ-ում։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակում «Յուվենտուս» վերադարձած Պոլ Պոգբան աջ ծնկի վնասվածք է ստացել իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի մարզման ժամանակ, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Նա մենիսկի վնասվածք ունի։


«Յուվենտուս» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին։