Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» նորեկ, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ «Ռոմայից» եւ ընդունել միլանյան ակումբի առաջարկը։

«Ես «Ռոմայում» անցկացրի երեք հրաշալի տարի, նվաճեցի Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, սակայն բոլորն էլ գիտեն, որ ֆուտբոլում ամեն ինչ արագ է փոխվում։ Ես 33 տարեկան եմ եւ դեռ ցանկանում եմ հաղթել։

Մոուրինյոն արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի ես մնամ։ Ակումբը նույնպես փորձում էր, սակայն մենք չկարողացանք համաձայնության հասնել։ Ես հեռանալու որոշում ընդունեցի եւ չեմ ափսոսում։

«Ինտերում» առաջին օրվանից ինձ զգում ընտանիքի մաս։ Լուկակուի, Ջեկոյի եւ Դարմիանի հետ նախկինում միասին խաղացել ենք։ Նրանք ինձ թիմի մասին պատմել են շատ լավ բաներ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է DAZN-ը։

«Ռոմայում» Մխիթարյանը մասնակցել է 117 հանդիպման, խփել 29 գոլ, կատարել 28 գոլային փոխանցում։

Ակումբային կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում» եւ «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Արսենալում»։