Փարիզյան ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է 4:0 հաղթանակը «Նանտի» նկատմամբ Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում։

«Ես գոհ եմ, մենք հրաշալի թիմային խաղ ցուցադրեցինք։ Շատ կարեւոր է հաղթանակով սկսել մրցաշրջանը, իսկ այս խաղում նաեւ տիտղոս նվաճել։


Մեսիի եւ ՊՍԺ-ի մասին մարդիկ չափազանց շատ են խասում, բայց նրանք չգիտեն, թե ինչ է տեղի ունենում ամեն օր թիմի ներսում։ Լեոն մնում է նույնը, նա չի փոխվում, բայց շարունակում է վերափոխել ակումբը դրական ուղղությամբ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Իսրայելում տեղի ունեցած խաղում Նեյմարը դարձել էր դուբլի հեղինակ, աչքի էին ընկել նաեւ Լիոնել Մեսին եւ Սերխիո Ռամոսը։