Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» նախապատրաստական փուլի վերջին հանդիպումն է անցկացրել ակումբային մարզաբազայում։ Միլանյան թիմը մարզումային խաղում մրցել է Իտալիայի D Սերիան ներկայացնող «Սանտանջելոյի» հետ եւ առավելության է հասել 11:0 հաշվով։

Գոլի հեղինակ է դարձել նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։


«Ինտերն» Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում օգոստոսի 13-ին կհյուրընկալվի «Լեչեին»։