Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականներն օգոստոսի 15-21-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցում են աշխարհի առաջնությանը:

87 կգ քաշային կարգի եզրափակչում Վիգեն Նազարյանը գոտեմարտել է իրանցի Աբոլֆազի Ալի Չոուբանիի հետ և նվաճել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի կոչումը։