Ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերությունը գնել է Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 100 տոկոսը եւ ակումբային ստադիոնը։ Ակումբի հիմնական բաժնետեր եւ նախագահ Լեոնիդ Ֆեդունը հեռացել է ակումբից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ֆեդունը «Սպարտակում» էր 2004 թվականից։ Այս ընթացքում թիմը դարձել է Ռուսաստանի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։


Ոչ պաշտոնական տվյալներով՝ ակումբի նախագահի պաշտոնում կնշանակվի ռուսական Պրեմիեր լիգայի նախկին ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը։