Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ՈւԵՖԱ-ի կողմից արժանացել է 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

Չեմպիոնների լիգայում 34-ամյա հարձակվողը 15 գոլ էր խփել՝ դառնալով 2021/22 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
Ավելի վաղ Կառլո Անչելոտին ճանաչվել է 2021/22 մրցաշրջանի լավագույն մարզիչ։