Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը շարունակում է տարբերակներ փնտրել 37-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի համար։ Նպատակը Չեմպիոնների լիգայում հանդես գալն է, քանի որ Ռոնալդուի պայմանագրերը հովանավորների հետ ենթադրում են մասնակցություն գլխավոր եվրագավաթային մրցաշարին, հաղորդում է ESPN-ը։ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդես է գալու Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։

Մենդեշն այժմ բանակցում է իտալական «Նապոլիի» եւ «Միլանի» հետ։ Հնարավոր են նաեւ պորտուգալական «Սպորտինգի» եւ ֆրանսիական «Մարսելի» տարբերակները։

Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։