Բասկետբոլի տղամարդկանց Իսպանիայի հավաքականը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացիները մրցեցին Ֆրանսիայի հավաքականի հետ եւ հաղթանակ տարան 88:76 հաշվով։

Երրորդ տեղի համար խաղում Գերմանիայի հավաքականը 82:69 հաշվով պարտության մատնեց լեհերին։


Եվրոբասկետ-2022-ի խմբային փուլն անցկացվեց Գերանիայում, Վրաստանում, Չեխիայում եւ Իտալիայում 24 թիմերի մասնակցությամբ։