Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պայքարը 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կսկսի Թուրքիայի հետ տնային խաղով 2023թ․ մարտի 25-ին։ Թիմերի երկրորդ հանդիպումը Թուրքիայում տեղի կունենա սեպտեմբերի 8-ին։

Հաստատվել է ընտրական փուլի օրացույցը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։


Հայաստանի հավաքականի մրցակիցները D խմբում կլինեն նաեւ Խորվաթիայի, Ուելսի եւ Լատվիայի հավաքականները։

Եվրո-2024, ընտրական փուլ․ Հայաստանի հավաքականի խաղացանկը

Մարտի 25․ Հայաստան - Թուրքիա

Հունիսի 16. Ուելս - Հայաստան

Հունիսի 19․ Հայաստան - Լատվիա

Սեպտեմների 8. Թուրքիա - Հայաստան

Սեպտեմբերի 11. Հայաստան-Խորվաթիա

Հոկտեմբերի 12 Լատվիա - Հայաստան

Նոյեմբերի 18. Հայաստան - Ուելս

Նոյեմբերի 21. Խորվաթիա - Հայաստան