Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» հոկտեմբերի 13-ին կհյուրընկալվի Լիտվայի «Ժալգիրիսին»։

Երեւանյան թիմը նախախաղային մարզում է անցկացրել Վիլնյուսում։ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։


«Ժալգիրիս» - «Փյունիկ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին

Անցած շաբաթ «Փյունիկը» «Ժալգիրիսին» Երեւանում հաղթել է 2:0 հաշվով եւ H խմբում 6 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի առաջատար «Բազելը»։ «Ժալգիրիսը» վերջինն է՝ 1 միավոր։ Երրորդ տեղում է «Սլովանը»՝ 4 միավոր։