Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն առաջին գոլն է խփել «Անորտոսիսում»։

Կիպրոսի առաջնության 8-րդ տուրում «Անտորտոսիսն» ընդունել է «Դոքսային» եւ առավելության է հասել 3:0 հաշվով։ Հարոյանը եղել է «Անորտոսիսի» մեկնարկային կազմում եւ խփել է թիմի երկրորդ գոլը 58-րդ րոպեին։ Նա անցկացրել է ամբողջ հանդիպումը։


«Անորտոսիսը» 11 միավորով 7-րդ տեղում է։