Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպումից առաջ Բրատիսլավայում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։

Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» դեմ հանդիպումից առաջ երեւանյան թիմն անցկացրել է վերջին մարզումը։


«Սլովան» - «Փյունիկ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Երկու թիմերն էլ պահպանում են փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն։

Կոնֆերենցիաների լիգա, H խումբ

Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո․ «Բազել»՝ 7 միավոր, «Փյունիկ»՝ 6, «Սլովան»՝ 5, «Ժալգիրիս»՝ 4: