Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող, Երեւանի «Փյունիկի» խաղացող Ալեքսանդր Կարապետյանը Քաթարում հանդիպել է Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆին։ Ալեքսանդր Կարապետյանը լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում։

Նրանք ստադիոնից հետեւել են աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Անգլիա - Ֆրանսիա հանդիպմանը։ 2:1 հաշվով առավելության էին հասել ֆրանսիացիները եւ կիսաեզրափակիչում կմրցեն Մարոկկոյի թիմի հետ, որը պայքարից դուրս է թողել պորտուգալացիներին՝ 1:0: