Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) սպառնացել են Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիային (UAF) զրկել կազմակերպություններին անդամակցությունից։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում նախազգուշացնող նամակ է հրապարակել UAF փոխնախագահ Օլեգ Պրոտասովը։

ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անհանգստությունն առաջացրել է UAF-ի գործկոմի արտահերթ նիստը դեկտեմբերի 20-ին, որում նրանք նախատեսում են քննարկել կազմակերպության նախագահ Անդրեյ Պավելկոյի լիազորությունների օրինականությունը, ով ձերբակալվել էր միջոցների չարաշահումների գործով։