Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնությունից վերադարձել է հայրենիք։ Փարիզի Համաձայնության հրապարակում նրանց ողջունել են հազարավոր երկրպագուներ։

Ֆրանսիան երկրորդ անգամ անընդմեջ խաղաց աշխարհի առաջնության եզրափակիչում 2018թ․ չեմպիոնությունից հետո։

Ֆրանսիան արգենտինացիներին պարտվեց հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 2։4)։

Աշխարհի առաջնության 7 խաղում Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն խփեց 8 գոլ, կատարեց 2 գոլային փոխանցում եւ արժանացավ մրցաշարի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։

Հաջորդ առաջնությունը 2026-ին կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում համատեղ։