Աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի կեցավայրը Դոհայում կդառնա թանգարան, հաղորդում է RMC Sport-ը։

Արգենտինայի հավաքականը հանգրվանել էր Քաթարի համալսարանի հյուրատանը։ Մեսիի սենյակն ուներ B201 համարը։ Սենյակում եղել է երկու մահճակալ, գրասեղան, բազմոց եւ բազկաթոռներ, հեռուստացույց։ Դռան վրա գրված է «L. Messi» եւ փակցված է Արգենտինայի դրոշի գույներով զինանշան։ Սենյակում ամեն ինչ կմնա այնպես, ինչպես թողել է Մեսին հանձնելիս։


Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով 4:2 հաշվով հաղթել է 2018թ․ աշխարհի չեմպիոն Ֆրանսիային։ Առաջնության լավագույն խաղացող էր ճանաչվել Մեսին։