Կրիշտիանու Ռոնալդուն մոտ ժամանակներս բուժզննում կանցնի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասր» ակումբում: Այս մասին հայտնում է CBS Sports-ը: Աղբյուրի փոխանցմամբ, 37-ամյա ֆուտբոլիտը երկու տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ, որի համաձայն մեկ մրցաշրջանի ընթացքում կստանա 70 մլն եվրո:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ռոնալդուի ձեռքբերումը Սաուդյան Արաբիայում դիտարկվում է որպես հնարավորություն ԱԱ-2030-ն անցկացնելու համար: «Ալ-Նասրը» մտադիր է նաև անվճար պայմանագիր կնքել «Չելսիի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեի հետ, որի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում:

«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի հետ պայմանագիրը խզել էր 2022 թվականի նոյեմբերին: