Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում կապրի իր ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։ Տեղի իշխանություններն անկախ գործող արգելքի, «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվողին թույլ են տվել դա։

Ջորջինան Սաուդյան Արաբիայում ապրելու համար պետք է վիզա ստանա։ Այս հարցում ևս օրենքը շրջանցելու խնդիր է առաջացել։ Դիվանագիտական առաքելությունները չեն կարող վիզա տրամադրել կնոջը, որն ամուսնացած չէ, սակայն տեղի իշխանությունները բացառություն կանեն։