Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն, 45-ամյա Ռոնալդոն նշանադրվել է բրազիլացի պրոֆեսիոնալ մոդել, 30-ամյա Սելինա Լոքսի հետ։ Նրանք միասին են 2015 թվականից։

Նշանադրության մասին սոցիալական ցանցերում գրել է Սելինա Լոքսը։


Ռոնալդոն 2019 թվականից իսպանական «Վալյադոլիդ» ակումբի սեփականատերն ու նախագահն է։ Նրան է պատկանում նաեւ բրազիլական «Կրուզեյրոն»։