Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում ՊՍԺ-ն 7:0 հաշվով (տեսանյութ) հաղթեց «Պեի դե Կասելին»։ 5 գոլ խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

Առաջին խաղակեսում նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ 11 րոպեում։ Մբապեն աչքի ընկավ 29-րդ, 34-րդ եւ 40-րդ րոպեներին։ Եւս մեկ գոլ առաջին խաղակեսում խփեց ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, որին գոլային փոխանցում կատարեց Մբապեն։


Եվս 2 գոլ Մբապեն խփեց երկրորդ խաղակեսում։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Կառլոս Սոլերը։

ՊՍԺ-ն դուրս եկավ 1/8 եզրափակիչ։