Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Թուլուզին»։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

20-րդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո ՊՍԺ-ն հավասարությունը վերականգնեց 38-րդ րոպեին մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիի գոլի շնորհիվ։ 58-րդ րոպեին նրա փոխանցումից հետո փարիզյան թիմի հաղթական գոլը խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։


ՊՍԺ-ն 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից», որը 1 խաղ քիչ է անցկարցել։ «Թուլուզը» 12-րդն է՝ 29 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր

ՊՍԺ - «Թուլուզ»՝ 2:1 (տեսանյութ)

Աշրաֆ Հակիմի, 38, Լիոնել Մեսի, 58 - Բրանկո վան դեն Բոմեն, 20