ՊՍԺ-ն դուրս մնաց Ֆրանսիայի գավաթի խաղարկությունից։ Փարիզյան թիմը 1/8 եզրափակիչում հյուրընկալվեց «Մարսելին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։


31-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացեց «Մարսելի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը վերականգնեց հավասարությունը։ Անկյունայինից բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխանցումից հետո աչքի ընկավ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։

«Մարսելի» հաղթական գոլը 57-րդ րոպեին խփեց ուկրաինացի հարձակվող Ռուսլան Մալինովսկին։

Ֆրանսիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Մարսել» - ՊՍԺ՝ 2:1 (տեսանյութ)

Ալեքսիս Սանչես, 31, 11մ, Ռուսլան Մալինովսկի, 57 - Սերխիո Ռամոս, 45+2