Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հայրը (ֆուտբոլիստի գործակալն է) փարիզյան ակումբի ղեկավարների հետ բանակցություններից հետո մեկնել է Բարսելոնա։ Խորխե Մեսիի եւ ՊՍԺ-ի բանակցությունները արդյունք չեն տվել, կողմերը չեն հասել պայմանագրի երկարաձգման վերաբերյալ համաձայնության, հաղորդում է twitter.com/gerardromero-ն։


Մեսին դիտարկում է նաեւ «Բարսելոնա» վերադառնալու կամ ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխվելու տարբերակները։

Մեսին կատալոնական ակումբում հանդես է եկել 2003-2021թվականներին։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Մեսին ՊՍԺ-ի հետ ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 26 հանդիպման, խփել է 15 գոլ, կատարել է 14 գոլային փոխանցում։