Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի (1/16 եզրափակիչ) առաջին խաղում իսպանական «Սեւիլիան» տանը մրցեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։

«Յուվենտուսը» Թուրինում մրցեց ֆրանսիական «Նանտի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:


Գերմանական «Բայերնը» հյուրընկալեց Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյին» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով:

Պորտուգալական «Սպորտինգը» սեփական խաղադաշտում 1:1 հաշվով խաղաց դանիական «Միդտյուլանդին»։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 23-ին։

Եվրոպայի լիգա, փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում

«Յուվենտուս» - «Նանտ»՝ `1:1 (տեսանյութ)

Դուշան Վլահովիչ, 13 - Լյուդովիկ Բլաս, 60

«Բայեր» - «Մոնակո»` 2:3

Մուսա Դիաբի, 48, Ֆլորիան Վիրց, 59 - Լուկաշ Գրադեցկի, 9, Կրեպեն Դյտատա, 74, Ակսել Դիսասի, 90+2

«Սեւիլիա» - «ՊՍՎ Էյնդհովեն»` 3:0 (տեսանյութ)

Յուսեֆ Էն-Նեսիրի, 45+2, Լուկաս Օկամպոս, 50, Նեմանյա Գուդել 55

«Սպորտինգ» - «Միդտյուլանդ»` 1:1

Սեբաստիան Կոատես, 90+4 - Էմամ Աշուր, 77

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2:2 (տեսանյութ)

Մարկոս Ալոնսո, 50, Ռաֆինյա, 76 - Մարկուս Ռեշֆորդ, 53, Ժյուլ Կունդե, 59, ինքնագոլ

«Այաքս» - «Ունիոն Բեռլին»` 0:0

«Զալցբուրգ» - «Ռոմա»` 1:0 (տեսանյութ)

Նիկոլաս Կապալդո, 88

«Շախտյոր Դոնեցկ» - «Ռեն»` 2:1 (տեսանյութ)

Դմիտրի Կրիսկիվ, 11, Արտյոմ Բոնդարենկո, 45+1, 11մ - Կառլ Տոկո Էկամբի, 59

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 24-ին։

1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․

«Արսենալ», «Ֆեներբահչե», «Բետիս», «Ռոյալ Յունիոն», «Ռեալ Սոսիեդադ», «Ֆեյենորդ», «Ֆրայբուրգ», «Ֆերենցվարոշ»: