Դորտոմունդի Բորուսիան շաբաթ օրն անցկացրեց հերթական հանդիպումը Գերմանիայի առաջնությունում և այս անգամ նրա մրցակիցը Համբուրգն էր, որը նախորդ մրցաշրջանում երկու անգամ պարտության էր մատնել Յուրգեն Կլոպի թիմին:

Ընդ որում նախորդ մրցաշրջանում Համբուրգը Բորուսիայի նկատմամբ հաջողության էր հասել 4:1 հաշվով և վերջիններս պետք է ռևանշի հասնեին: Պետք է նշել, որ դա նրանց հաջողվեց և այդ հարցում գերմանական ակումբին մեծ աջակցություն ցուցադրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հայ կիսապաշտպանը Համբուրգի դեմ խաղում դարձավ երկրորդ գոլի հեղինակ 22-րդ րոպեին, իսկ 79-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Իսկ խաղը վերջացավ 6:2 խոշոր հաշվով: Բացի Մխիթարյանից երկու անգամ աչքի ընկավ Լևանդովսկին, Օբամեյանգը, մեկ անգամ էլ Մարկո Ռոյսը:
Բորուսիայի մարզիչ Յուրգեն Կլոպը խաղից հետո շնորհակալություն է հայտնել իր խաղացողներից՝ ցուցադրած գեղեցիկ խաղի համար, իսկ Մխիթարյանի մասին նշել է, որ չնայած խաղի ժամանակ ստացած ծանր հարվածին նա լուրջ խնդիրներ չունի: