Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցեց «Բարսելոնայի» հետ։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Առաջին հանդիպումը Բարսելոնայում ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2:

Գերմանական «Ունիոն Բեռլինը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով պարտության մատնեց Ամստերդամի «Այաքսին» եւ 1/8 եզրափակիչում է։ Առաջին խաղում դարպասի գրավում չէր գրանցվել։


Պայքարը շարունակում է նաեւ իտալական «Ռոման», որն Իտալիայում 2:0 հաշվով ուժեղ էր ավստրիական «Զալցբուրգից»։ Առաջին խաղում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվել էր 0:1 հաշվով։

Եվրոպայի լիգա, փլեյ-օֆֆ (1/16 եզրափակիչ), պատասխան հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարսելոնա»` 2:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:2)

Ֆրեդ, 47, Անտոնի, 73 - Ռոբերտ Լեւանդովսկի, 18, 11մ

«Ունիոն Բեռլին» - «Այաքս»` 3:1 (առաջին խաղ՝ 0:0)

Ռոբին Կնոխե, 20, 11մ, Յոսիպ Յուրանովիչ, 44, Դանիլո Դուկի, 50 – Մոհամեդ Կուդուս, 47

«Ռոմա» - «Զալցբուրգ»` 2:0 (առաջին խաղ՝ 0:1)

Անդրեա Բելոտի, 33, Պաուլո Դիբալա, 40

«Ռեն» - «Շախտյոր Դոնեցկ»` 1:1, 11մ՝ 4:5 (հիմնական ժամանակ՝ 1:0), (առաջին խաղ՝ 1:2)

Կառլ Տոկո Էկամբի, 52

«Մոնակո» - «Բայեր»՝ 2:3, 11մ՝ 3:5 (հիմնական ժամանակ՝ 2:3), (առաջին խաղ՝ 3:2)

Վիսամ Բեն-Իեդեր, 19, 11մ, Բրիլ Էմբոլո, 84 - Ֆլորիան Վիրց, 13, Էսեկիել Պալասիոս, 21, Ամին Ադլի, 58

«Նանտ» - «Յուվենտուս»՝ 0:3 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Անխել Դի Մարիա, 5, 20, 11մ, 78

Հեռացում՝ Նիկոլյա Պալուա («Նանտ»), 18

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Սեւիլիա»՝ 2:0 (առաջին խաղ՝ 0:3)

Լյուկ դե Յոնգ, 77, Ֆաբիու Սիլվա, 90+4

«Միդտյուլանդ» - «Սպորտինգ»` 0:4 (առաջին խաղ՝ 1:1)

Սեբաստիան Կոատես, 21, Պեդրու Գոնսալվեշ, 50, 77, Ստեֆան Գարտենման, 85, ինքնագոլ

Հեռացում՝ Պաուլինյո («Միդտյուլանդ»), 38, երկրորդ դեղին քարտ

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 24-ին։

Խմբային փուլի արդյունքում՝ 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․

«Արսենալ», «Ֆեներբահչե», «Բետիս», «Ռոյալ Յունիոն», «Ռեալ Սոսիեդադ», «Ֆեյենորդ», «Ֆրայբուրգ», «Ֆերենցվարոշ»: