Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին արժանացավ 2022թ․ աշխարհի լավագույն մարզիչի The Best մրցանակին։

ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունն այժմ ընթանում է Փարիզում։


Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում էին նաեւ Կառլո Անչելոտին («Ռեալ», Իտալիա) եւ Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա)։

Սկալոնին 2018 թվականից է գլխավորում Արգենտինայի հավաքականը, որի հետ նվաճել է 2021թ․ Ամերիկայի գավաթն ու 2022թ․ աշխարհի գավաթը։