Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է «Լեչեի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակին Իտալիայի առաջնության 25-րդ տուրում։

Մխիթարյանը 29-րդ րոպեին դարձել էր գոլի հեղինակ՝ բացելով խաղի հաշիվը։


«Վայելեցի՞ք այսօրվա հաղթանակը։ Սա է մեր ոգին»,- գրել է Մխթիրյանը՝ հրապարակելով լուսանկարներ խաղից։

«Ինտերը» 50 միավորով երկրորդն է եւ 15 միավոր հետ է առաջատար «Նապոլիից»։ «Լեչեն» 15-րդն է՝ 27 միավոր։