Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, իսպանացի Ռոբերտո Մարտինեսի ղեկավարությամբ մարզումների մասին։

«Մեր հավաքականում հիմա միայն դրական տրամադրություններ են։ Զգում ենք, որ մեզ սպասվում է ինչ-որ առանձնահատուկ եւ դրական փուլ։ Մարտինեսի օրոք մարզումները շատ դինամիկ ու ինտենսիվ են, դադարները քիչ են, միշտ շարժման մեջ ենք։ Ես հավանում եմ այս մոտեցումը։ Կյանքում էլ միշտ շարժման մեջ եմ։


Վստահ եմ, որ մենք հաջողությամբ կանցկացնեն Եվրո-2024-ի ընտրական փուլը։ Ես սիրում եմ խաղալ հավաքականում։ Քանի դեռ ինձ համարում են արժեքավոր խաղացող, ես կշարունակեմ առավելագույնն անել ազգային թիմի համար։ Սա իմ տուն է, ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Ես լավ մարզավիճակում եմ եւ պատրաստ եմ պայքարի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին մրցափուլում Պորտուգալիայի հավաքականը մարտի 23-ին կընդունի Լիխտենշտեյնի թիմին։