Մադրիդի «Ռեալը» կփորձի 2024թ․ ամռանը ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդին, հաղորդում է իսպանական AS-ը։

Սպասվում է, որ մեկ տարի հետո 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կհասնի 220 միլիոն եվրոյի։ Արքայական ակումբը կնախաձեռնի նաեւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը՝ բրազիլացի Վինիսիուս Ժունիորի եւ Հոլանդի հետ աստղային հարձակողական եռյակ կազմելու նպատակով։


2024-ին «Ռեալից» կհեռանան ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ու գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը, բելգիացի հարձակվող Էդեն Ազարը։