Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղում հաղթեց 4:0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Աչքի ընկավ նաեւ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որի գոլային փոխանցում կատարեց Բենզեման։ Մեկական գոլային փոխանցում կատարեցին նաեւ Վինիսիուսը եւ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։


Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր կատալոնական թիմը։

Եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի «Օսասունան», որը պայքարից դուրս էր թողել Բիլբաոյի «Աթլետիկին»։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:4 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:0)

Վինիսիուս Ժունիոր, 45+1, Քարիմ Բենզեմա, 50, 58, 11մ, 81