Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում պորտուգալական «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումից՝ անելով գրառում։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը Պորտուգալիայում հաղթել է 2:0 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը։


«Մեծ հանդիպում, արժանի հաղթանակ, միայն առաջին քայլ»,- գրել է Մխիթարյանը։

Պատասխան հանդիպումը Միլանում տեղի կունենա ապրիլի 19-ին։