Երեւանում շարունակվում է ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը։ Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականը երկրորդ մրցափուլում խաղում է Ուզբեկստանի Մ-14 հավաքականի հետ։

Առաջին տուրում Ուզբեկստանի թիմը 2:0 հաշվով հաղթել էր Հայաստանի մինչեւ 14 տարեկանների երկրորդ թիմին։ Հայաստանի Մ-14 գլխավոր հավաքականը 6:0 հաշվով հաղթել էր Լիբանանի թիմին։