«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ մտադիր են պայմանագիր առաջարկել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին։

«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերադարձնենք Մեսիին։ Արդեն աշխատում ենք հաջորդ մրցաշրջանի համար կազմի ձեւավորման վրա։ Հույս ունենք, որ թիմն ավելի կուժեղանա։


Հիմա ակումբում խիստ տնտեսման ռեժիմ է, որպեսզի չխախտենք ֆինանսական արդար խաղի կանոնները։ Մենք կատարում ենք տնային աշխատանք, որպեսզի հաջորդ մրցաշրջանում ավելի մրցունակ թիմ ունենանք»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Jijantes FC-ն։

Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։