«Բարսելոնան» առաջին անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը Չավիի գլխավորությամբ։ 43-ամյա իսպանացի մասնագետը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2021թ․ նոյեմբերի։

Այս մրցաշրջանում կատալոնական թիմը նվաճել է նաեւ Իսպանիայի սուպերգավաթը։


Չավին «Բարսելոնայի» խաղացողի կարգավիճակում 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն։

«Բարսելոնան» 27-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն։ Նախորդ անգամ թիմը չեմպիոնի կոչումը նվաճել էր 2019-ին։