«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է 4:2 հաշվով հաղթանակը «Էսպանյոլի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում եւ չեմպիոնական տիտղոսի նվաճումը։

«Կատարեցինք լավ աշխատանք, որը սկսվել էր անցած տարվա հուլիսին։ 10 ամիս քրտինք են թափել, գնացել ենք զոհողությունների։ Դրա շնորհիվ հասանք կայունության։ Երկրպագուներն ու ակումբը արժանի են այս տիտղոսին։


Հրաշալի խաղում ապահովեցինք տիտղոսը։ Գերազանց խաղացինք։ Վերջնամասում թուլացրինք զգոնությունը, իսկ մրցակիցը արժանապատվություն դրսեւորեց։ Անսովոր է, որ տիտղոսը նվաճեցինք կատալոնական դերբիում։

Բարդ մրցաշրջան էր, քննադատությունը շատ էր։ Մեր աշխատանքը չեն գնահատում, բայց սա «Բարսելոնան» է, եւ ես գիտեմ, թե ինչպես է այստեղ ամեն ինչ։ Մենք արդեն հասել ենք մեր նպատակին, բայց ցանկանում ենք հաղթել նաեւ մնացած չորս հանդիպումներում»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» առաջին անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը Չավիի գլխավորությամբ։ 43-ամյա իսպանացի մասնագետը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2021թ․ նոյեմբերի։ Այս մրցաշրջանում կատալոնական թիմը նվաճել է նաեւ Իսպանիայի սուպերգավաթը։

Չավին «Բարսելոնայի» խաղացողի կարգավիճակում 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն։

«Բարսելոնան» 27-րդ անգամ է նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Ռեկորդակիրը Մադրիդի «Ռեալն» է՝ 35 չեմպիոնական տիտղոս։