«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ դուրս գալը։ «Կրասնոդարը» 2:1 հաշվով հաղթել էր Եկատերինբուրգի «Ուրալին»։

«Իհարկե, մենք ուրախ ենք այս հաղթանակին։ Կարծում եմ մեր միասնական, կուռ կոլեկտիվի շնորհիվ դուրս եկանք սուպերեզրափակիչ։ Խաղադաշտի ամեն սանտիմետրի վրա պայքարում էինք իրար համար։ Սեփական ստադիոնում զգում էինք նաեւ երկրպագուների աջակցությունը»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է tass.ru-ն։


Սուպերեզրափակիչում «Կրասնոդարի» մրցակիցը կլինի Մոսկվայի ԲԿՄԱ-ն։