Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը 5 ոսկե մեդալ է նվաճել Երեւանի Ալբերտ Ազատյանի անվան մարզադպրոցում մայիսի 16-18-ը անցկացված Yerevan Open միջազգային մրցաշարում։

Առաջին անգամ անցկացված մրցաշարին մասնակցել է Բելառուսը, Ուզբեկստանը, Լեհաստանը եւ Հայաստանը։


Բազմամարտում 78, 932 միավորով ոսկե մեդալակիր է դարձել երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 15-ամյա Համլետ Մանուկյանը։

Մայիսի 18-ին տեղի են ունեցել առանձին գործիքների եզրափակիչները։ Ազատ վարժություններում 13,033 միավորով հաղթող է դարձել Մամիկոն Խաչատրյանը։ Նա նաեւ հավասարը չի ունեցել նժույգ թափեր վարժությունում (14,066):

Օղակների վարժությունում հաղթող է ճանաչվել Համլետ Մանուկյանը (13, 433)։ Զուգափայտերում հավասարը չի ունեցել երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը։

Հենացատկի վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարվալ Աբուրֆայզովը (13, 177), պտտաձողում՝ Բելառուսի ներկայացուցիչ Բաղդան Իլիենկո (12, 233)։

Մայիսի 17-ին անցկացված թիմային մրցաշարի պայքարում Հայաստանի երիտասարդական հավաքականը 157, 897 միավորով առաջինն է։ Երկրորդ տեղում Ուզբեկստանի հավաքականն է (145, 397), երրորդը՝ Լեհաատան (142,43):