Ավարտվող մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը երկրպագուների քվեարկությամբ՝ արժանացել է Մեթ Բասբիի անվան ակումբային մրցանակին, հաղորդում է մանչեսթերյան թիմի մամուլի ծառայությունը։

Մարկուս Ռեշֆորդը ստացել է նաեւ թիմակիցների քվեարկությամբ՝ մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը։


25-ամյա Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է։ Այս մրցաշրջանում Ռեշֆորդը հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի հետ մասնակցել է 55 հանդիպման, խփել է 30 գոլ, կատարել է 11 գոլային փոխանցում։