Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ամենամյա տասնյակը։

Առաջին տեղում է Մադրիդի «Ռեալը», որը գնահատվում է 5,68 միլիարդ եվրո։ Երկրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 5,62 միլիարդ եվրո։ Եռյակը եզրափակում է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան»՝ 5,16 միլիարդ եվրո։

Տասնյակում են նաեւ անգլիական «Լիվերպուլը» (4,95 միլիարդ եվրո), Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» (4,67 միլիարդ եվրո), Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» (4,55 միլիարդ եվրո), Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն (3,94 միլիարդ եվրո), լոնդոնյան «Չելսին» (2,9 միլիարդ եվրո), «Տոտենհեմը» (2,62 միլիարդ եվրո) եւ «Արսենալը» (2,12 միլիարդ եվրո)։