Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից այսօր  մրցագորգ մտնելու է երեք ըմբիշ:

Նրանք են` 60 կգ քաշային կարգում Ալեքսան Միքայելյանը, 84 կգ-ում Մաքսիմ Մանուկյանը և 96 կգ-ում Արթուր Ալեքսանյանը: Նրանց  մրցակիցներն արդեն հայտնի են: