Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Ջուլֆալակյանը եւ Սասուն Ղամբարյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացան Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Ղամբարյանը 1/8 եզրափակիչում պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցչին, իսկ Արսեն Ջուլֆալակյանը ՝ Ռոման Վլասովին:
Նրանց հաղթած ռուսաստանցիները դուրս են եկել եզրափակիչ, այդ պատճառով Ջուլֆալակյանն ու Ղամբարյանը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: