Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Ջուլֆալակյանը եւ Սասուն Ղամբարյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացան Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

 Ղամբարյանը 1/8 եզրափակիչում պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցչին, իսկ Արսեն Ջուլֆալակյանը ՝  Ռոման Վլասովին:

Նրանց հաղթած ռուսաստանցիները դուրս են եկել եզրափակիչ, այդ պատճառով  Ջուլֆալակյանն ու Ղամբարյանը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: