Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները  զբոսնել են Սանկտ Պետերբուրգի փողոցներում: Այս մասին հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Նրանք զբոսնել են Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Զենիթի» հետ խաղից առաջ:

Ֆուտբոլիստների  թվում են եղել նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը:

Նշենք, որ «Զենիթ» - «Սպարտակ» հանդիպումը կկայանա այսօր` Երեւանի ժամանակով 18:00-ին: