Միլանի «Ինտերի» ղեկավարությունը կազմել է գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուների ցուցակը։
«Ինտերը» դիտարկում է չորս մասնագետի՝ Մարսելի «Օլիմպիկի» իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Ձերբի, իտալական «Կոմոյի» իսպանացի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգաս, իտալական «Ջենոայի» գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Պատրիկ Վիեյրա եւ «Ինտերի» լեգենդար խաղացող, ռումինացի Կրիստիան Կիվու, որը գլխավորում է իտալական «Պարման», հաղորդում է La Gazzetta Dello Sport-ը։
Սպասվում է, որ առաջիկայում իտալացի Սիմոնե Ինձագին կհեռանա «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնից։
Իտալիայի ավարտված առաջնությունում «Ինտերը» գրավել է երկրորդ տեղը, Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։