Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Ազգերլի լիգայի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի թիմին։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 (տեսանյութ):

21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Իսպանիայի հավաքականի եւ «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին։

5 րոպե անց հավասարությունը վերականգնեց ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Նունու Մենդեշը։

45-րդ րոպեին «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Միկել Օյարսաբալը առաջ մղեց Իսպանիային։

61-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն խփեց պորտուգալացիների երկրորդ գոլը

Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, սակայն հաշիվը մնաց անփոփոխ։

Հետխաղային 11-մետրանոցներով Պորտուգալիան հաղթեց 5:3 հաշվով։

Պորտուգալիան երկրորդ անգամ դարձավ Ազգերի լիգայի գավաթակիր։